Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վարչապետը ճիշտ չի համարում խոսել պետծառայողի աշխատավարձի բարձրացման մասին

Վարչապետը ճիշտ չի համարում խոսել պետծառայողի աշխատավարձի բարձրացման մասին
05.10.2016 | 23:06

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ճիշտ չի համարում խոսել պետական ծառայողի աշխատավարձի բարձրացման մասին։ «Այս պահին խոսել պետական ծառայողի աշխատավարձի բարձրացման մասին, երբ մենք բազմաթիվ այլ խնդիրներ չենք լուծել, կարծում եմ՝ ճիշտ չի լինի»,- Ազգային ժողովում ասաց նա:

Վարչապետը շեշտեց՝ պետական կառավարման համակարգը էֆեկտիվ դարձնելու համար այդ հարցին անպայման կանդրադառնան: «Հակառակ դեպքում, մենք չենք ունենալու որակյալ կառավարիչներ, դա իրականում խնդիր է»,- նշեց նա:

Դիտվել է՝ 2123

Մեկնաբանություններ